Նոր մանրամասներ ԲՀԿ-ի նիստից. Ծառուկյանն ասել է, որ մասնակցելու են ընտրություններին, հնարավոր է՝ քառյակով. «Ժողովուրդ»

«ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստը բավականին հետաքրքիր է անցել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը սկզբում, ի տես բոլորի, հարցրել է քաղխորհրդի անդամների կարծիքը կուսակցության հետագա անելիքների՝ մասնավորապես կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պահվածքի վերաբերյալ:

«Գործարար թևը խոսել է հօգուտ կառավարության, և առաջարկել է «այլընտրանքային» դեմքը պահելու համար «կողմի» փոխարեն «ձեռնպահ» քվեարկել:

Դրանով մի կողմից կօգնեն Հանրապետականին քվորում ապահովելու հարցում ու չեն նեղացնի անձամբ Հովիկ Աբրահամյանին, մյուս կողմից էլ ցույց կտան, որ իշխանությունների ծրագրին «դեմ» են: ԲՀԿ քաղաքական թևը, սակայն, պնդել է հակառակը՝ ԲՀԿ-ն պետք է լինի դահլիճում և բոյկոտի կառավարության ծրագրի քվեարկությունը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը, լսելով ԲՀԿ երկու «թևերի» կարծիքները, ասել է, թե վերջնական որոշում կկայացնեն կառավարության ծրագիրը տեսնելուց հետո: Բայց նա նաև նշելէ, որ թեև ՀովիկԱբրահամյանը «մեր հարազատն է, բայց խնամիական հարաբերությունները չպիտի խանգարեն»։

Ի դեպ, Ծառուկյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ ապագա երկու համապետական ընտրություններին էլ մասնակցելու են, չի բացառվում նաև՝քառյակի հետ նույն ֆորմատով»,- գրում է «Ժողովուրդ»-ը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս