ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին կփոխարինի Պիեռ Անդրիյը. 1in.am

Առաջիկայում կփոխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Դեսպանը շուտով կավարտի իր առաքելությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին բացառիկ տեղեկություն հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

Նա նշեց, որ Ֆրանսիան առաջիկայում մտադիր է մեծացնել իր ակտիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում: Ըստ նրա՝ Ժակ Ֆորն ավարտում է իր առաքելությունը, իսկ նրան փոխարինելու է փորձառու ֆրանսիացի դիվանագետ, Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիյը:

«Նա շատ փորձառու դիվանագետ է, և նրա նշանակմամբ Ֆրանսիան սկսելու է իր ավելի հստակ ու ակտիվ բանակցային աշխատանքը»,- ասաց Կայծ Մինասյանը:

Մանրամասներն` այստեսղ

Տեսանյութեր

Լրահոս