Արթուր Բաղդասարյանը հայտնի է ամբողջ աշխարհում եւ կարող է հավակնել նախագահի պաշտոնին` ՕԵԿ խոսնակ. ԳԱԼԱ

Վարչապետի պաշտոնը ՕԵԿ-ին չտալը դրդապատճառներից մեկն էր, որ կուսակցությունը որոշեց մաս չկազմել իշխող ուժին: Մեկնաբանելով ՕԵԿ-ի` կոալիցիայի մաս չկազմելու Արթուր Բաղդասարյանի որոշումը՝ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

«Քննարկումների ժամանակ ՕԵԿ-ը առաջադրել է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու եւ պետք է նշեմ, որ այո, մենք վստահ էինք, որ Ա. Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետորեն ղեկավարել է Ազգային ժողովը, 6 տարի արդյունավետորեն ղեկավարել եւ կայացրել է Անվտանգության խորհուրդը, ուներ բավարար փորձ եւ գիտելիքներ եւ որ ամենակարեւորն է՝ աշխատելու ունակություն՝ ղեկավարելու ՀՀ կառավարությունը, եւ մենք չենք խորշում սրա մասին բարձրաձայն խոսելուց»,- ասաց Ա. Միսակյանը:

Նրա խոսքով՝ իրենց առաջարկը նույնիսկ չի քննարկվել կոալիցիայում: Տեղի ունեցող գործընթացները, ըստ տարբեր քաղաքագետների, խոսում են այն մասին, որ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է 2018 թվականի նախագահական ընտրություններին:

Ամբողջությամբկարողեքկարդալսկզբնաղբյուրկայքում:

Տեսանյութեր

Լրահոս