ԲՀԿ-ն «կողմ» կքվերակի նաև կառավարության ծրագրին. «Ժամանակ»
«Ոչ պաշտոնական զրույցներում որոշ ԲՀԿ-ականներ ասում են, որ «հրաշալի քառյակն» արդեն երկրորդ պլանում է ԲՀԿ համար, եւ իրենց տպավորությամբ՝ ԲՀԿ-ն հեռակա համագործակցելու է Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Սակայն այստեղ ի հայտ է գալիս ընդդիմությանը համախմբող ԲՀԿ-ի համբավը տապալելու վտանգը։ Քանի որ առաջիկայում ԱԺ հաստատմանն է ներկայացվելու կառավարության ծրագիրը, իսկ ինչպես բազմիցս հայտարարվել է, այն լինելու նախորդ կառավարության ծրագրի շարունակությունը, ԲՀԿ-ին փորձություն է սպասում։
«Ժամանակի» տեղեկություններով՝ կկրկնվի Գալուստ Սահակյանի քվեարկության սցենարը, երբ ԲՀԿ-ականներին թույլ տրվեց ազատ քվեարկել։ Սակայն եթե կառավարության ծրագրում էական եւ արմատական փոփոխություն չլինի, ապա կստացվի, որ ԲՀԿ-ականները կողմ են քվեարկելու գրեթե նույն ծրագրին, որն այդպես համառորեն քննադատում էին»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։