Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ-Արմենիա»-ն է
ՀՀ ՊԵԿ հարկային ծառայությունը հրապարակել է 2014 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այն գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա»-ը (նախկին «ՀայՌուսգազարդ»)։ Ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 17 միլիարդ 738 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Գազպրոմ-Արմենիա»-ի վճարած հարկերի ծավալն աճել է 4 միլիարդ 463 միլիոնով կամ 33.6%-ով։
Երկրորդ հորիզոնականում «Ալեքս Գրիգն» է, իսկ խոշոր հարկատուների եռյակը եզրափակում է «Արմենտելը»։
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Ֆլեշ»-ը, CPS-ը և այլ ընկերություններ։
1000 խոշորագույն հարկատուները միասին առաջին եռամսյակում վճարել են 154.3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 146.2 միլիարդի դիմաց։