Ուկրաինական ճգնաժամի պատճառով աճում է Ադրբեջանի կարևորությունը. Սաակաշվիլի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաքվում հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանը հատուկ կարևորություն է ներկայացնում Եվրոպայի համար:

Սաակաշվիլու խոսքերով՝ Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիան հանդիսանում են ոչ միայն Եվրոպային էներգակիրների աղբյուրներ, այլև՝ նրա աշխարհաքաղաքական ռազմավարության հիմնական տարրեր: Սաակաշվիլին կարծում է, որ Եվրոպան հայտնվել է բարդ իրավիճակում՝ կապված էներգակիրների մատակարարման հետ:

Սաակաշվիլին ընդգծել է, որ էներգակիրների մատակարարման հարցում ԱՄՆ-ը կարող է օգնել Եվրոպային, սակայն դա բավական չի լինի, ինչի համար էլ Եվրոպան ներկայումս կենտրոնացել է Կասպյան տարածաշրջանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930