Բաժիններ՝

G7-ի երկրները պայմանավորվել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` G7-ի երկրները երեկ անցկացրած խորհրդակցությունների արդյունքներով պայմանավորվածության են եկել Ռուսաստանի նկատմամբ շուտով նոր պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ուկրաինական ճգնաժամի հետ:

Դրա հետ մեկտեղ դեռ չի հաղորդվել, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվելու Մոսկվայի դեմ: Սակայն G7-ի առաջնորդները զգուշացրել են, որ պատրաստվում են դիմել ավելի լայն և համակարգված պատժամիջոցների: ԱՄՆ-ը նոր պատժամիջոցները կարող է հրապարակել արդեն երկուշաբթի:

Ակնկալվում է, որ «սև ցուցակում» կներառվեն մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձինք, այդ թվում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930