Վարդան Այվազյանն Արգամիչի «դաբրոն» ստացել է, մնացել է՝ Սերժ Սարգսյանինը.«Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանի կառավարության ձևավորումը դանդաղ տեմպերով, բայց առաջ է ընթանում:

9 նախարարի պաշտոն դեռ թափուր է»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասին ասում են, որ նա չի հեռանա, բայց կտեղափոխվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ևս վտանգի տակ է: Էներգետիկայի համար «գլուխ է ջարդում» Վարդան Այվազյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների Վարդան Այվազյանն Արգամիչի «դաբրոն» ստացել է, մնացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը: Դեռ բաց է արդարադատության և կրթության նախարարների հարցը:

Հատկապես ՀՀԿ երիտգվարդիայի «ճարտասան» Արմեն Աշոտյանի հարցն է առկախված: Աշոտյանը ծառուկյանական թևում անցանկալի անձ է, Արգամիչը նրան ուզում է փոխարինել Աժ կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանով»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930