Տեր-Պետրոսյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը

Ապրիլի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները:

Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել իշխանությունների ոչ օրինակարգ լինելը, արտագաղթի տագնապալի ծավալները, համակարգային կոռուպցիան: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

ՀԱԿ գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930