
Մարգվելաշվիլին Իլհամ Ալիևին հրավիրել է Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Պրահայում տեղի է ունեցել Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներ Գիորգի Մարգվելաշվիլիի ու Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը: Վերջինս կայացել է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ նախագահները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ընդգծվել է, որ բարձր մակարդակի տարածաշրջանային համակագործակցությունն իր ներդրումն է ունենում այդ կապերի զարգացման հարցում:
Ընդգծվել է հատկապես էներգետիկ ոլորտում հաջող համագործակցությունը: Նախագահները հայտարարել են, որ առկա է լավ պոտենցիալ՝ զբոսաշրջային, մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոլորտներում Վրաստանի ու Ադրբեջանի միջև կապերի ընդլայնման համար: Մարգվելաշվիլին Իլհամ Ալիևին հրավիրել է Վրաստան: