
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այսօր կքննարկեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այսօր երեկոյան խորհրդակցություններ է անցկացնելու եվրոպացի առանցքային առաջնորդների հետ՝ կապված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հետ:
Օբաման խորհրդակցությունների անցկացումը կարևորել է նրա համար, որպեսզի համոզվի, որ նրանք կիսում են Ուկրաինայի վերաբերյալ Ժնևյան համաձայնագրից հետո ծավալված դեպքերի վերաբերյալ իր գնահատականը.
«Մենք (ԱՄՆ-ում) ունենք պատժամիջոցների պատրաստի փաթեթ, որի շուրջ մենք խորհրդակցելու ենք նրանց (եվրոպացի գործընկերների) հետ, և որը մենք պատրաստ ենք կիրառել եթե Ռուսաստանի գործողություններում չտեսնենք փոփոխություն: Քննարկվելու են տնտեսական հնարավոր պատժամիջոցների հարցը»: