Բաժիններ՝

Պուտինն Ուկրաինայից վրեժ է լուծում անձնական վիրավորանքի համար. Խոդորկովսկի

Голос Америк-ի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին մասնակցել է Կիևում տեղի ունեցած «Ուկրաինա-Ռուսաստան. Երկխոսություն» կոնգրեսին: Իր ելույթում Խոդորկովսկին նշել է, որ ոչ մի բռնապետ՝ անկախ նրա հզորությունից, ի վիճակի չէ միմյանց թշնամացնել ազատ մտածող ուկրաինացիներին ու ռուսներին.

«Ուկրաինայի համար ծանր է, սակայն ես չեմ հավատում, թե ժողովուրդը, ով վերջին 10 տարում անցել է երկու հեղափոխության միջով ու «Մայդանում» դիմակայել է փամփուշտների ներքո, պատրաստ է հաշտվել պետականության կորստյան հետ:

Մենք այստեղ հավաքվել ենք տարբեր պատճառներով, սակայն առաջին հերթին նրա համար, որ համաձայն չենք Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության հետ»: Խոդորկովսկին Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան բացատրել է Վլադիմիր Պուտինի անձնական դրդապատճառներով և ոչ թե ռուսների շահերով.

«Մեզ՝ ռուսներիս համար ամենավշտացնողն այն է, որ նախագահ Պուտինը չի լուծում գլոբալ ռազմավարական առաջադրանքներ: Նա վերստին, այժմ էլ Ուկրաինայում, օգտագործում է իր ծառայողական հնարավորությունները, որպեսզի վրեժխնդիր լինի իր անձնական վիրավորանքի համար: Նրան վիրավորել է (ուկրաինական) հեղափոխությունը, նախկին նախագահ Յանուկովիչի ու նրա կոռումպացված շրջապատի արտաքսումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս