ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Միրկադիրովի կալանավորման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման կապակցությամբ.

«Մենք ուշադիր հետևում ենք Միրկադիրովի, նրան Թուրքիայից արտաքսելու և Ադրբեջանում կալանավորելու մասին հաղորդագրություններին: Մենք մտահոգ ենք Թուրքիայից ժամանելուց հետո Բաքվում նրան անսպասելիորեն կալանավորելու կապակցությամբ:

Մենք նաև մտահոգ ենք այն պնդումներից, որ լրագրողի կալանավորումը կարող է կապված լինել Ադրբեջանի կառավարությանը հասցեագրած նրա քննադատական հրապարակումների, տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և վստահության մթնոլորտի ձևավորմանը միտված ժողովրդական դիվանագիտության ծրագրերին նրա մասնակցության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930