
Էպոսագետին տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ. «Ժողովուրդ»

«ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթին հայտնի է դարձել, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, Սամվել Հարությունյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Արթիկ» ՔԿՀ:
««Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, որ դիմել է տարբեր մարդկանց՝ խնդրելով, որ ամուսնուն չտեղափոխեն այդքան հեռու, սակայն որևէ արդյունք չի տվել: Դատապարտյալի կնոջից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերադարձրել է իր ամուսնու մեքենան»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք ««Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։