Արթուր Բաղդասարյանը տևական ժամանակ անհետանալու է՝ Ռուսաստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից:

«ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց:

Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել:

ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ շատ խրոխտ քայլերով, ընդդիմադիր ելույթներ ունենալով, որպեսզի կարողանա ժողովրդին ապացուցել, որ ինքը ընդդիմադիր է ՀՀ իշխանությունների կատարած քայլերին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930