
Լևոն Տեր-Պետրոսյանը չմիացավ երթին. նա գրիպ է

ՀԱԿ-ը երթով հասավ Ծիծեռնակաբերդի հուշարձանի մոտ, որտեղ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, երթի մասնակիցներին տեղեկացրեց, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի միանալու երթին՝ առողջական խնդիրների պատճառով:
Նրա փոխանցմամբ՝ Լ. Տեր-Պետրոսյանը գրիպ է:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի 24-ին Լ. Տեր-Պետրոսյանը դարձյալ չէր եկել Ծիծեռնակաբերդ՝ առողջական նույն խնդիրների պատճառով: