Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ ուժ կիրառելուց

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը կոչ է արել պահպանել ժնևյան պայմանավորվածությունները: Այս մասին Բրյուսելում հայատարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլի վերսկսման մասին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրիչինովի հայարարության վրա:

Մաննը հավելել է, որ իրենք ժնևյան պայմանավորվածությունները ստորագրած բոլոր կողմերին և հատկապես Ռուսաստանին կոչ են անում օգտագործել ազդեցության լծակները և անհապաղ կանգնեցնել այն, ինչը տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում:

Մաննը նկատել է, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը կարգուկանոն հաստատելիս պետք է հավատարիմ գտնվեն ժնևյան պայմանավորվածությունների ոգուն.

«Ուկրաինան օրինական իրավունք ունի գործելու ի պաշտպանություն տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության: Սակայն մենք իշխանությանը կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից՝ իրավիճակը տեղում էլ ավելի չվատթարացնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930