Հովիկ Աբրահամյանը պետք է պատասխանի Հովիկ Աբրահամյանին. «Ժողովուրդ»
«Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի համար յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Երբ նրանք պատգամավոր էին, կառավարության եզրակացությունը ստանալու համար գործադիր էին ուղարկել մի շարք օրենքների նախագծեր։ Ուղեկցող նամակը ստորագրել էր Աժ նախագահ Հ.Աբրահամյանը։
Ու հիմա այսօր արդեն վարչապետ Հ.Աբրահամյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանը պետք է դրական եզրակացություն տան ու կառավարությունից Աժ ուղարկեն իրենց իսկ ստորագրած փաստաթղթերը։
Ընդ որում, կառավարությունը Աժ-ին պատասխան նամակներն ուղղել է «ՀՀ Աժ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին» վերտառությամբ»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։