Ինչո՞ւ են շատերը հրաժարվում պաշտոններից. «Ժողովուրդ»
«Նախօրեին ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի՝ 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով: Այսօրվա դրությամμ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը:
Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր երկրում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի մեկնաբանությունը այս թեմայի մասին.
«Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որևէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ: Ինչի, եթե ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, ինքը կարծում է, թե ի՞նքը պետք է վճարի պարտքը: Պարտքը վճարվում է ժամանակացույցով, էլ ինչու պետք է նման բան մտածեն»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։