Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում. մի քանի նախարարություններ կարող են լուծարվել. «Հրապարակ»
«Մեր տեղեկություններով՝ կառավարությունում փոփոխություններ են սպասվում ոչ միայն կադրերի, այլև կառուցվածքային իմաստով։
Մասնավորապես, ծրագրվում է լուծարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատանքի բաժինը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի էկոնոմիկայի նախարարության, իսկ սոցիալական մասը՝ առողջապահության նախարարության կազմում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Փաստորեն, Արտեմ Ասատրյանին ազատելու հարցը մեխանիկորեն կլուծվի։ Բացի այդ, իշխանությունը քննարկում է էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների միավորումը մեկ նախարարության կազմում։
Մեկ այլ նախագծով նախատեսվում է մշակույթը միավորել սպորտի ու երիտասարդության հետ՝ ինչպես նախկինում էր, իսկ սփյուռքի նախարարությունն ընդգրկել արտաքին գործերի նախարարությունում՝ վարչության տեսքով»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։