Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինայից ակնկալում է սահմանադրական բարեփոխումներ ու իշխանության ապակենտրոնացում

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր Կիևում ընդունել է երկրում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին: Հանդիպումից հետո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է առաջընթաց տեսնել սահմանադրական բարեփոխումների ու իշխանության ապակենտրոնացման հարցերում.

«Ես կցանկանայի զգալի առաջընթաց տեսել սահմանադրական բարեփոխումների ու ապակենտրոնացման հարցերում, որպեսզի պետությունը պաշտպանի տեղական ինքնակառավարումը, լեզվական ու էթնիկ միտումները՝ սակայն մնալով հանդերձ միացյալ ու ինքնիշխան պետություն»:

Բայդենն անթույլատրելի է համարել հակասեմականության հայտնվելը և կարծում է, որ Ուկրաինայի համար առաջնահերթը կոռուպցիայի դեմ պայքարելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930