Հայաստանում քաղաքական վակուում է. Վազգեն Մանուկյանը չի բացառում ԱԺՄ-ի վերադարձը. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, մեր նախորդ զրույցներից մեկում չէիք բացառել ԱԺՄ-ի՝ ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու հեռանկարը: Հետաքրքիր է՝ ներքաղաքական այս վերջին զարգացումներից հետո տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

– Այդ մտադրությունը կար, ու ես ասել եմ այդ մասին: Սակայն դա կապված չէ Հայաստանում առկա իրավիճակի հետ: Դա այն է, ինչ մենք կուզենայինք, բայց կլինի դա անել, թե ոչ, կստացվի մեզ մոտ, թե ոչ՝ դա կյանքը ցույց կտա: Ես հիմա դժվարանում եմ ասել:

– ԱԺՄ-ի հին զինակիցները, ըստ Ձեզ, կկարողանա՞ն լուրջ այլընտրանք լինել իշխանությանը, ինչպես նաև ընդդիմությանը, ումից հասարակությունը վերջին շրջանում շատ է հիասթափվել:

– Իհարկե, կան մարդիկ, որոնք երկար ճանապարհ են անցել ԱԺՄ-ի հետ, նաև՝ Հայաստանի քաղաքականության մեջ: Կա նաև երիտասարդություն, որը նոր է քայլեր անում: Ես չեմ կարծում, որ կուսակցության՝ քաղաքականության մեջ մտնելը անպայման պետք է պայմանավորված լինի հին կադրերով: Իսկ այն, որ Հայաստանում բավականին դատարկ տեղ, քաղաքական վակուում կա՝ դա պարզ զգացվում է՝ ոչ միայն ես եմ զգում, այլ նաև ուրիշները: Իսկ թե ով կկարողանա դա զբաղեցնել և ինչքանով դա օգտակար կլինի մեր պետությանը և հասարակությանը՝ միայն կյանքը կարող է ցույց տալ:

– ԱԺՄ-ն ակտիվ քաղաքականություն վերադառնալու դեպքում արդյոք կլինի՞ Հայաստանի իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսի ընդդիմադիր:

– Շատ «եթե»-ներ ստացվեցին: Ես կարծում եմ, որ ԱԺՄ-ն երբ վերադառնա, համագումար կանի, այդ ժամանակ էլ կհանդիպենք ու կխոսենք:

Ամբողջությամբ կարդացեք՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս