
Հայաստանում ի՞նչն է շատ՝ պալատական խարդավանքներն ու իրար տակ փորելը. «Հրապարակ»

««Հիմա ինչքան մարդու շաքարը բարձրացավ»,- ակնհայտ բավականությամբ ասում է զրուցակիցս և պարզաբանում՝ բոլոր նախարար-փոխնախարարները, մարզպետ-փոխմարզպետները և այլ տրամաչափի պաշտոնյաներ շունչները պահած սպասում են իրենց հրամաններին:
«Ով ինչ ուզում է ասի՝ մինչև հրամանագիրը չլինի, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նշանակվելու է»,- շարունակում է իշխանական կուլիսներում տիրող իրավիճակը նկարագրել զրուցակիցս»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Նրա պատմելով՝ Սերժ Սարգսյանը միշտ չէ, որ խոստացածն անում է, պատահում է՝ իրավիճակ է փոխվում, պատահում է՝ ինչ-որ բան են ականջին փսփսում, ինչ-որ կոմպրոմատներ են վերջին պահին դնում «դեմը»: Հայաստանում ի՞նչն է շատ՝ պալատական խարդավանքներն ու իրար տակ փորելը:
Սրան պետք է գումարել նաև Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և «մյուսների» գործոնը՝ երբ պետք է հաշվի առնել վերջիններիս արձագանքը:
Բացի այդ, ինչպես պատմում է իշխանական խոհանոցին մոտ կանգնած ինֆորմատորս, նոր երևույթ էլ է ի հայտ եկել իշխանական բուրգում. ոմանք ուղղակի հրաժարվում են պաշտոն զբաղեցնելուց:
«Վիճակն այնքան բարդ է, որ մարդիկ հասկանում են, թե ինչքան վտանգավոր է պաշտոնի գնալը՝ էլ առաջվա պես թալանելու շատ բան չկա, պատասխանատվությունը մեծ է, փող աշխատելու հնարավորությունները՝ փոքր, և նրանք, ովքեր ամբողջ կյանքում երազել են մի տաքուկ տեղում հայտնվելու մասին, այսօր կասկածում են՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։