Բաժիններ՝

ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք անվտանգության գագաթաժողովին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Մոսկվայում ամեն տարի անցկացվող միջազգային անվտանգության կոնֆերանսին, որը կազմակերպվում է Ռուսաստանի ՊՆ-ի միջազգային գործընկերների հետ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: ՌԴ ՊՆ-ը մտադիր է այդ կոնֆերանսն անցկացնել մայիսի 23-24-ին: Անտոնովի խոսքերով՝ այս տարի կոնֆերանսի գլխավոր թեմաներից մեկը հանդիսանալու են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Աֆղանստանի վերջին իրադարձությունները:

Բացի այդ, մասնակիցները քննարկելու են նաև հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև Ուկրաինայում «գունավոր հեղափոխությունների» նախագծերը: Անտոնովը հավելել է, որ ներկա դրությամբ ավելի քան 40 երկիր ու միջազգային կառույց հաստատել են իրենց մասնակցությունը կոնֆերանսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930