Բաժիններ՝

Չինաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի 1/5-ն աղտոտված է արդյունաբերական թունավոր թափոններով. զեկույց

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Չինաստանում գյուղատնտեսական արտադրանքը մեծ վտանգի տակ է: Այդ մասին է վկայել Չինաստանի կառավարության կողմից հրապարակված շրջակա միջավայրի մասին զեկույցը:

Դրա համաձայն, Չինաստանի` գյուղատնտեսության համար պիտանի հողերի 1/5-ն աղտոտված է արդյունաբերական թունավոր թափոններով: Զեկույցը հրապարակվել է դաշտային մեկամյա աշխատանքներից հետո և մեծ արձագանք է գտել Չինաստանի ժողովրդի շրջանում:

Գյուղատնտեսական հողերում հայտնաբերված թունավոր նյութերի թվում են հայտնվել ծանր մետաղ ճանաչված կադմիումը և նիկելը, ինչը պարունակում է քաղցկեղի զարգացման ռիսկ: Բացի այդ, հայտնաբերվել է աշխարհի ամենաթունավոր նյութերում տեղ գտած մկնդեղ:

Ընդգծվում է, որ վերջին 20 տարում Չինաստանի արդյունաբերությունը մեծ զարգացում է ապրել, ինչը միաժամանակ բացասաբար է ազդել շրջակա միջավայրի պահպանման վրա: Չինաստանի արդյունաբերությունը հանդիսացել է աշխարհի ամենաարագ զարգացող արդյունաբերություններից մեկը:

Չինաստանի ողջ հողատարածքների 16.1 տոկոսը և գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների 19.4 տոկոսը աղտոտված է արդյունաբերական թունավոր թափոններով: Զեկույցի հրապարակումից հետո ակնկալվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրման կրճատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս