Բաժիններ՝

Պուտինը շվեյցարական բանկերում ունի 40 միլիարդ դոլար. The Times

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով The Times-ին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շվեյցարական բանկերի հաշվեհամարների վրա ունի 40 միլիարդ դոլար:

Պարբերականի տվյալներով` ԱՄՆ-ը պատրաստ է սառեցնել շվեյցարական բանկերում ռուս նախագահի անձնական ակտիվները, եթե Ժնևյան բանակցությունները հայտնվեն փակուղում:

Թերթը հիշեցնում է, որ հինգշաբթի Ժնևում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի ու Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որում քննարկվել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման հարցը:

Times-ը գրում է, որ ԱՄՆ-ը պատրաստվել է առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել Կրեմլի դեմ, այդ թվում նաև դիտարկել է անձամբ Պուտինին պատկանող ակտիվների սառեցման հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930