Դավիթ Քոչարյան. Ես չեմ արել և չեմ անելու մի քայլ, որից հետո կամաչեմ նայել իմ ընկերների ու առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի աչքերին (տեսանյութ). zham.am

zham.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը, ով դիմում էր գրել մանդատը վայր դնելու մասին, ապա հետ վերցրել իր դիմումը՝ հանդես է եկել համապատասխան պարզաբանմամբ: «Իրականությունը մեկն է: Ես ունեմ անձնական խնդիրներ, որոնց բերումով հաճախ բացակայում եմ Հայաստանից: Ես կրկնում եմ՝ անձնական խնդիրներ: Հենց դրա պատճառով էլ գրել եմ երկու դիմում՝ դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, և ընդհանրապես վայր դնել իմ պատգամավորի մանդատը:  Ես եղել եմ Գագիկ Ծառուկյանի մոտ: Ասել եմ իրականությունը, ասել եմ, որ իմ պատճառով չպետք է տուժի կուսակցության հեղինակությունը: Ես ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ հասկանան՝ ես չեմ արել և չեմ անելու մի քայլ, որից հետո կամաչեմ նայել իմ ընկերների ու առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի աչքերին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930