
Ով և ինչ է պատրաստվում ստորագրել. «Հրապարակ»

«Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորhրդի նիստ է գումարվելու, եւ դրա ընթացքում Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթ է ստորագրելու:
Թե որ քաղաքում նիստ կգումարվի, եւ կգումարվի՞ արդյոք` մեծ հարց է: Մոսկվան այս օրերին 24 ժամում 48 սուտ է ասում: Բայց, դիցուք, Մաքսային եռյակը հավաքվեց»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.
«Հայաստանն այդտեղ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրելու: Դա ձեւով եւ բովանդակությամբ լինելու է տեղեկա՞նք, պարտավորագի՞ր, հրամանագի՞ր, թե՞ պայմանագիր: Մինչ այժմ խոսվում էր Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզի» մասին, որը երկու-երեք հարյուր կետից բաղկացած միջոցառումների ցանկ էր:
Համարյա բոլոր կետերը նախատեսում էին կամ ջուր ծեծել, կամ թուղթ մրոտել, ինչի արդյունքում էլ ամիսները գլորվեցին, քարոզչական դատարկախոսությունն ապահովվեց, բայց որեւէ փոփոխություն կյանքի չկոչվեց:
Այս ողջ իմիտացիան, սակայն, պտտվում էր նրա շուրջ, որ «ճանապարհային քարտեզն» իրականացնելուց հետո, վերջապես, բնության մեջ առաջին անգամ կստեղծվի Մաքսային միություն կոչվող խառնաշփոթին միանալու պայմանագիր: Հիմա կա՞ այդ պայմանագրի նախագիծը Դրա ստեղծման աշխատանքը ե՞րբ սկսվեց, ե՞րբ ավարտվեց»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։