
Ծառուկյանը լուծել է Յուրի Վարդանյանին կառավարությունից հեռացնելու հարցը. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, այս օրերին Գագիկ Ծառուկյանը շատ բարձր տրամադրություն ունի` կապված Տիգրան Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի հրաժարականների, Հովիկ Աբրահամյանի նշանակման հետ»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը ևս մեկ առիթ ունի շատ ուրախ լինելու: Նա Հովիկ Աբրահամյանի միջոցով լուծել է սպորտի և երիտասարդության նախարար, յուր հաջորդ ախոյան Յուրի Վարդանյանի` կառավարության ապագա կազմում չլինելու հարցը նույնպես:
Ով կնշանակվի այդ պոստում, վերջնականապես որոշված չէ. այս պահին տրվում են Խաչիկ Ասրյանի և Արսեն Քարամյանի անունները»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։