Քոչարյանը չի հանդիպել Պուտինի հետ. «Հրապարակ»

«Վերջին օրերին համառ լուրեր են պտտվում, թե Ռոբերտ Քոչարյանը, վերջապես, հանդիպել է Վ. Պուտինի հետ և զրուցել նրա հետ»,- գրում է «Հրապարակ» թերթը:

Համապատասխանո՞ւմ է արդյոք այդ լուրն իրականությունը` «Հրապարակ»-ը փորձել է պարզել Քոչարյանի գրասենյակից:

«Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, հերքել է տեղեկությունը` «Ոչ, չի ունեցել»: Իսկ ՀՀ 2-րդ նախագահը Հայաստանո՞ւմ է, Սողոմոնյանն ասել է` ոչ Եվրոպայում է, մասնավոր այցով, սակայն, թե որ երկրում, չի ցանկացել նշել:

Քոչարյանը խոստացել էր մոտ ապագայում հանդես գալ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշմամբ: Այս կապակցությամբ էլ Վ. Սողոմոնյանն ասել է` այո, սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր իր տեսակետը հայտնել և հիմա էլ է պատրաստվում»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս