Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը մոտենում է մեկ միլիոնի

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 900.000-ի սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Բնական աղետների ու արտակարգ իրավիճակների դեպարտամենտի (AFAD) ղեկավար Ֆուաթ Օքթայը:

Նրա խոսքերով՝ փախստականների ճամբարներում տիրում է կայուն իրավիճակ: Օքթայն ընդգծել է, որ Թուրքիան պետական միջոցներից սիրիացի փախստականների վրա ծախսել է ավելի քան 2.5 միլիարդ դոլար, մինչդեռ միջազգային հումանիտար կազմակերպությունները ցուցաբերել են 200 միլիոն դոլարի օգնություն:

Սիրիացի փախստականների համար վրանային ու տնակային քաղաքներ են ստեղծվել Թուրքիայի 10 նահանգում: Դրանցում բնակվող սիրիացի փախստականների 76 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները: Վերջին 2.5 տարում այդ ճամբարներում ծնվել է ավելի քան 10.000 երեխա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930