
Ժնևում փաստաթուղթ է ընդունվել Ուկրաինայում իրավիճակի լարվածության թուլացման քայլերի վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ժնեւում կայացած հանդիպմանը հավանության է արժանացել Ուկրաինայում լարվածության թուլացմանն ուղղված քայլերի իրականացման վերաբերյալ փաստաթուղթը, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք հավանության արժանացրեցինք փաստաթուղթը: Ապրիլի 17-ի Ժնեւյան հայտարարությամբ մենք համակարծիք էինք, որ անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր` լարվածության թուլացման, Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար անվտանգության ապահովման ուղղությամբ»,-նշել է նա:
Նրա խոսքով` փաստաթուղթը համաներում է նախատեսում Ուկրաինայում բողոքի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածների նկատմամբ: Բացի այդ, բոլոր ապօրինի զինված խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ բոլոր գրավված շենքերը` ազատվեն:
Ժնեւյան հանդիպմանը մասնակցել են Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: