Բաժիններ՝

Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել նախկին վարչապետ Ազարովի նկատմամբ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ, հաղորդում է  РИА Новости գործակալությունը` վկայակոչելով  Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիին:

Վերջինս նշել է, որ ներկայումս Ազարովին ձերբակալելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում: «Ազարովի նկատմամբ գործ է հարուցված իշխանության, ծառայողական դիրքի չարաշահման դրվագներից մեկով: Քրեական վարույթն ավարտվել է, նա կասկածյալ է»,-նշել է Մախնիցկին:

Ազարովը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունվարի 28 –ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930