Բաժիններ՝

Միլանի դատարանը Բեռլուսկոնիին դատապարտել է մեկամյա հասարակական աշխատանքների

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միլանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել է մեկամյա հասարակական օգտակար աշխատանքների կատարման:

Բացի այդ, այսուհետ սահմանափակվել են Բեռլուսկոնիի տեղաշարժերը, նրան նաև պարտադրել են պահպանել պարետային ժամը: Ընդ որում, դատարանը հրաժարվել է տնային կալանք տալ Բեռլուսկոնիին:

Դեռ հայտնի չէ, թե որ կազմակերպությունում նա պետք է իրականացնի հասարակական այդ աշխատանքները: Կազմակերպության անունը կհրապարակվի մոտ ժամանակներս: Բեռլուսկոնին այս տարվա սեպտեմբերին կդառնա 78 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս