ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը բացասաբար չի ազդի Վրաստանի տնտեսության վրա

Грузия Online-ի փոխանցմամբ՝  ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը որևէ բացասական հետևանք չի ունենա Վրաստանի տնտեսական հատվածի համար: Այս մասին նշված է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության տարածած հայտարարությունում.

«Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից և դրա ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ից ապրանքներ ներկրելու մաքսատուրքերի մակարդակը զգալիորեն կնվազեցվի: Ինչ վերաբերում է այլ ապրանքների, ապա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ազդեցությունը դրանց գների վրա չի լինի ուղիղ, ավելի շուտ կլինի միջնորդավորված:

Ակնկալվում է, որ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելը դրականանորեն կազդի Վրաստանի համար: Երկարաժամկետ հեռանակարում Վրաստանի ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով:

Երկրում կդիտարկվի արտահանման աճ: Հնարավոր են դրական փոփոխություններ նաև աշխատաշուկայի վրա՝ աշխատավարձի 4 տոկոսանոց աճ: Սպառողական գների մակարդակի ընդհանուր ինդեքսը կնվազի 0.6 տոկոսով»:

Տեսանյութեր

Լրահոս