ՀՀԿ-ից հերքու՞մ են Սերժ Սարգսյանին. galatv.am

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու է այնպիսի մարդ, որը բոլորի կողմից ընդունելի կլինի: ԳԱԼԱ-ի լրագրողը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքվել է, թե Հովիկ Աբրահամյանն արդյոք ընդունելի է բոլորի կողմից:

Այս առնչությամբ Հ. Սահակյանը նշել է. «Մի շարք հարցերի հետ կապված` երկրի առջեւ կանգնած մարտահրավերները, խնդիրները, մի շարք նմանատիպ հարցեր հաշվի առնելով, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան

Մեր դիտարկմանը, թե սա նշանակու՞մ է, որ նախկին վարչապետից Սերժ Սարգսյանը դժգոհ էր, ՀՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց.

«Որեւէ մի նմանատիպ գնահատական չի եղել, կարծում եմ եւ իշխող քաղաքական թիմը, առավել եւս իշխող քաղաքական թիմի ղեկավար Սերժ Սարգսյանը Սահմանադրությամբ այդ իրավունքն ունի, որպեսզի կառավարության մեջ` այդ թվում վարչապետի պաշտոնում կատարի փոփոխություններ»:

Իսկ մեր այն հարցին, թե կառավարությունում կլինե՞ն արդյոք էական փոփոխություններ, թե ոչ, Հովհաննես Սահակյանը նշեց. «Դեռ ունենք քսան օր` Սահմանադրությամբ սահմանված ժամկետը, որի շրջանակներում էլ այդ փոփոխությունները եթե կլինեն, վերանշանակումներ են, դրանք դեռեւս սահմանված ժամանակի մեջ են եւ կլինեն քսան օրվա ընթացքում»:

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930