Բաժիններ՝

Ֆրանսիան հակասուզանավային ֆրեգատ է ուղարկել Սև ծով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ապրիլի 14-ից Սև ծովի ջրատարածությունում Ֆրանսիայի ռազմանավերի ու օժանդակ նավերի խմբին միանում է Dupleix հակասուզանավային ֆրեգատը:

Ավելի վաղ՝ մարտի 28-ին, ֆրանսիական FS Alize փրկարարական նավը, անցնելով Սևծովյան նեղուցների միջով, մուտք էր գործել Սև ծով, ուր և մասնակցել էր Բուլղարիայի Վառնա քաղաքի մոտ տեղի ունեցած համատեղ ռազմածովային զորավարժությունների: Ներկա դրությամբ նավը շարունակում է գտնվել Սև ծովում:

Իսկ ապրիլի 10-ին Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով Սև ծով են մուտք գործել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook էսկադրոնային ականակիրն ու Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome հետախուզական նավը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930