
ԱՄՆ-ը պատժամիջոցները տարածել է Ղրիմի պաշտոնյաների վրա

BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն ընդլայնել է այն անձանց ու ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ սահմանվում են պատժամիջոցներ` կապված Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հետ:
Նոր ցուցակում ընդգրկվել է Ղրիմի վարչակազմի 6 ներկայացուցիչ, այդ թվում նաև Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին և Գերագույն ռադայի նախկին փոխխոսնակ Սերգեյ Ցեկովը, ով մասնակցել է Ղրիմում հանրաքվեի կազմակերպմանը:
Ամերիկյան պատժամիջոցների տակ է ընկել նաև «Չեռնոմորնեֆտեգազ» ընկերությունը: Պատժամիջոցների տակ ընկածների հաշվեհամարները սառեցվելու են, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվելու է գործարար կապերի մեջ մտնել նրանց հետ: Նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ առնչվել են 1 ընկերության և 7 անձի: