Իսրայելը հետախուզական արբանյակ է արձակել ուղեծիր

Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորականները տիեզերք են արձակել հերթական հետախուզական արբանյակը՝ «Օֆեկ-10»: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը: «Օֆեկ-10» արբանյակը հանդիսանում է «Օֆեկ» տիպի արբանյակների վերջին մոդելը:

Նախորդ արբանյակների նման «Օֆեկ-10»-ը տիեզերք է արձակվել Թել Ավիվից հարավ ընկած «Փալմահիմ» ռազմաօդային բազայից՝ «Շավիթ» հրթիռակիրի օգնությամբ: Ուղեծրում հայտնվելուց հետո արբանյակը պետք է փորձարկի իր առանցքային համակարգերի գործունեությունը:

Տեղի ԶԼՄ-ները վստահեցնում են, որ արբանյակի հիմնական նշանակությունն Իրանին հետևելն է, որի միջուկային ծրագիրն Իրանը համարում է իր անվտանգության գլխավոր սպառնալիքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930