Բաժիններ՝

Օմբուդսմենի տեղակալ Ռուբեն Մարտիրոսյանի պատասխանը Խաչիկ Ասրյանին

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով Օմբուդսմենի տարեկան զեկույցին, մտահոգություն էր հայտնել, թե նախարարության արձանագրած դրական զարգացումները թույլ են ներկայացված: Տեղեկացնենք, սակայն, որ ինքնին դրական զարգացումներ մեր կողմից արձանագրվել են գրեթե բոլոր գերատեսչությունների իրականացրած աշխատանքներում: Զեկույցում տեղ են գտել միայն մի քանիսը` ընդհանուր պատկեր ներկայացնելու համար, ավելին, զեկույցում բառացի նշված է, որ ներկայացված թերացումների ու արձանագրված զարգացումների ցանկը սպառիչ չէ, այնպես որ փոխնախարարի դժգոհությունն այս առումով տեղին չէ:

Փոխնախարարը նաև մեկնաբանել էր, որ արձանագրված դրական զարգացումներից մեկը՝ կապված մարզերում կառուցված խաղահրապարակների հետ, չի առնչվում Սպորտի և երիտասարդության նախարարության գործունեությանը: Հիշեցնենք, սակայն, որ տվյալ տեղեկությունը Պաշտպանի աշխատակազմին տրամադրել է հենց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ավելին, ներկայացված սպորտային մթնոլորտի զարգացման և բարելավման տվյալ բարեփոխումները, որոշակիորեն բխում են նախարարության գործառույթներից:

Պաշտպանի աշխատակազմ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930