«Տիգրան Սարգսյանի հրաժարականը` Ռուսաստանից ճնշում էր». Aravot.am
«Սերժ Սարգսյանի վրա կա անտեսանելի ճնշում ոչ թե Հայաստանի ներսից, այլ` դրսից, Ռուսաստանից»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ այսպիսի դիտարկում է արել «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Մեր այն հարցին, արդյոք վարչապետի հրաժարականը կապված էր ոչ իշխանական 4 ուժերի` կառավարությանն անվստահություն ներկայացնելու գործունեության հետ, պարոն Սաֆարյանն ասաց. «Ես կարծում եմ Սերժ Սարգսյանը փորձեց առաջ անցնել այս 4 ուժերից, եւ բանը հասել է նրան, որ իրավիճակը ստիպի փոխել: Բայց նաեւ հետաքրքիր է, որ այս հայտարարությունն արվում է այն ժամանակահատվածում, երբ Դուբայում ինչ-որ քննարկումներ են լինում մեր երկրի մասին, 2-րդ նախագահը`(Ռոբերտ Քոչարյանը) այնտեղից վերադառնում է, այստեղ նրա խոսնակն ավետում է, որ ինքը առաջիկայում հանդես կգա ինչ-որ գնահատումներով եւ այլն եւ այլն: Այսինքն` հրապարակային այս տեսանելի ակտիվությունը, գործընթացները ցույց են տալիս, որ կա ստվերային, թաքուն ինչ-որ մի բան, որը վախենամ շատ ավելի ազդեցիկ եղած լինի, քան այս 4 ուժերի գործողությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: