Իշխանությունը սկսել է «աշխատել» ԲՀԿ-ականների հետ. «Պրիցելի» տակ է Կարո Գուլոյանը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ, երբ ծերերը ներկայացրել են ԲՀԿ-ի հետ խորհրդարանական անցուդարձն ու հակամարտությունը, սպասվող բարիկադային ցնցումները, Սերժ Սարգսյանը լռել, քթի տակ չարախինդ ժպտացել է:
«Հրապարակի» տեղեկություններով, արդեն իսկ կա որոշում` «սկսելու»: ԲՀԿ փոքր իսկ անկանոն շարժման դեպքում բոլոր գործարար պատգամավորները տարհանվելու են դեպի ՀՀԿ, նրանց հետ արդեն իսկ աշխատանք է տարվում: Վերջիններս, ի դեպ, ամենևին էլ դեմ չեն «թուլանալուն ու հաճույք ստանալուն», քանզի շատ են հոգնել արդեն մի քանի տարի շարունակվող երկդիմի վիճակից:

Իր հերթին Ծառուկյանի մտերիմները մասնավոր զրույցներում դժգոհում և բացահայտ ասում են` Քոչարյանը թող ինքը մտնի հրապարակային խաղի մեջ, ուրիշի ձեռքերով դա չանի:

Ի դեպ, առաջիններից մեկը, որ «բարիկադների» դեպքում կհայտնվի «պրիցելի» տակ, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանն է, որի նկատմամբ ինչ-ինչ գործընթացներ են արդեն սկսվել։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս