
Սուրեն Խաչատրյանը ակտիվացել է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ակտիվացել է: Նա, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, հիմնավորվել է Գորիսում:
Ինչպես Գյումրիում Վարդանիկն էր այլընտրանքային քաղաքապետարան ձևավորել, այնպես էլ Լիսկան է Գորիսի ՀՀԿ գրասենյակը դարձրել այլընտրանքային քաղաքապետարան, որը նորոգել է և այնտեղ մարդկանց է ընդունում, խնդիրներ կարգավորում, կուսակցական հավաքներ անում, կարճ ասած՝ իր շուրջը նոր բևեռ է ձևավորում։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։