Բաժիններ՝

Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի համար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարել են վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության ու ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:

Վերջինս այդ հայտարարությունն արել է իր գլխավորած գերատեսչության նիստի արդյունքներով: Նա մանրամասնել է, որ միայն արտասահմանյան անձնագրեր ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին թույլ կտան մուտք գործել Ուկրաինա: Վիզային ռեժիմի սահմանումը հանդիսանում է ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս