
Մոսկվայում տոնել են Ղրիմի հարցում Պուտինի հաղթանակը (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ներկա է գտնվել Մոսկվայի «Կարմիր» հրապարակում կազմակերպված հանրահավաք-համերգին: Պուտինը բարձրացրել է բեմ և ողջունել է հանրահավաքի հազարավոր մասնակիցներին:
Վերջիններս հավաքվել են հրապարակում՝ տոնելու համար Ղրիմի միացումը Ռուսաստանին: Ռուսաստանն ու Ղրիմը երեկ Մոսկվայում ստորագրել են հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին: