Բաժիններ՝

Միջնավանցիները երազում են սրճարանի, գեղեցկության սրահի ու մանկապարտեզի մասին

karabakh-open.info-ն գրում է.  Ռիմա Գասպարյանը Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի է, մեկը այն երեք աշակերտուհիներից, ովքեր սովորում են 12-րդ դասարանում։ Ռիման արդեն որոշել է, ինչ է անելու մի քանի ամիս հետո, երբ ավարտի դպրոցը. «Գնալու եմ Ստեփանակերտ, մանկավարժություն սովորեմ (մանկուց սիրում եմ այդ մասնագիտությունը), որ գամ մեր դպրոցում դասավանդեմ»։

Ի տարբերություն Ռիմայի, համադասարանցի Լիլիթը ոչ թե բարձրագույն կրթություն է ուզում ստանալ, այլ մտածում է վարսահարդար դառնալու մասին, սակայն դեռ չգիտի հետագայում կդառնա Միջնավանի միակ վարսահարդարը, թե ոչ, երկմտում է.

«Մեր քաղաքում չկա վարսավիր, երեւի գամ…»։ Մարիամը, ով եւս մանկավարժ է ուզում դառնալ՝ լեզվի եւ գրականության մասնագետ, Արցախի պետական համալսարանն ավարտելուց հետո դեռ չգիտի ինչ է անելու։ Արդեն 4 տարի է, ինչ Միջնավանում է ապրում. «Չգիտեմ, երեւի գնամ Վանաձորում դասավանդեմ /այստեղ է Մարիամը ծնվել-հեղ./։ Միջնավանը շատ է հեռու զարգացումից, ինտերնետ չկա, թեեւ ինտերնետը գլոբալ հարց չի էլ լուծի, բայց կհաղորդակցվենք մեր բարեկամների հետ»,- նշում է նա եւ շարունակում Միջնավանի բաց կողմերը թվարկել. «Ուրիշ բան, եթե մանկապարտեզ լինի, մի սրճարան լինի, մեր քաղաքը չտարբերվի զարգացած գյուղից…»։

Մանկապարտեզ ու սրճարան չկան, բայց Միջնավանի դպրոցն արդեն սեպտեմբերից շահագործման կհանձնվի. «Սպասում ենք, որ այս տարվա սեպտեմբերին երեք տարվա շինարարությունից հետո դպրոցը վերջապես բացվի»,- նշում է Մարգարիտա Սարգսյանը, ով արդեն 19 տարի է, ինչ Միջնավանի դպրոցի տնօրենն է։

«Տարիների ընթացքում աշակերտների թիվը 150-ից հասել է 59-ի, սակայն այս տարի ունեցանք երկու նոր աշակերտ», ուրախությամբ է նշում տնօրենը ու հավելում, որ մասնագետների կարիք ունեն. «Հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչների կարիք ունենք, հայտ ենք ներկայացրել կրթության նախարարություն։ Մասնագետներ ունեինք, երիտասարդ կադրեր էին, ամուսնացան ու հեռացան գյուղից։ Հիմա կյանքը Հայաստանում լավացել է՝ այնտեղ են գնում, երիտասարդներն էլ Ստեփանակերտում սովորում են ու մնում»։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս