
Կասեցվել է G8-ում Ռուսաստանի անդամությունը. Լորան Ֆաբիուս

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ կասեցվել է G8-ում Ռուսաստանի անդամությունը, և հետագա գործողությունները կապված կլինեն նրա իշխանությունների պահվածքից: Ֆաբիուսը, ով պետք է մեկներ Մոսկվա, հրաժարվել է դրանից՝ գտնելով, որ այժմ դրա ժամանակը չէ:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայումս ամբողջովին մեկուսացված է, որ Ուկրաինայի հանդեպ նրա գործողությունները բացասական արձագանք են առաջացրել ոչ միայն ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ճապոնիայի, այլև՝ անգամ Չինաստանի մոտ: Ֆաբիուսը նկատել է, որ ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Չինաստանը ձեռնպահ է մնացել՝ թեև սովորաբար քվեարկում է Ռուսաստանի հետ միասին: