Բաժիններ՝

ՌԴ Պետդուման դիտորդական խումբ է ձևավորել՝ Ղրիմ ուղարկելու համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման Ղրիմ է ուղարկելու 25 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը դիտարկում կանցկացնի թերակղզին Ռուսաստանին միացնելու վերաբերյալ մարտի 16-ին կայանալիք հանրապետական հանրաքվեում:

Պատվիրակության կազմում ընդգրկվել են Պետդումայում ներկայացված բոլոր չորս խմբակցությունների ներկայացուցիչները՝ պատգամավորական մանդատների հարաբերակցությամբ, իսկ պատգամավորների խումբը գլխավորել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով միջազգային հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Ենթադրվում է, որ պատգամավորները Ղրիմում կգտնվեն մարտի 15-17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31