
Ուկրաինայի համար ԵՄ-ի առևտրային արտոնությունները կգործեն մինչև նոյեմբերի 1-ը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի միակողմանի առևտրային արտոնությունները, որոնք պետք է եվրոպական շուկան բացեն ուկրաինական ապրանքների առջև, գործելու են մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
Վերջինս ընդգծել է, որ առևտրային այդ արտոնությունները չեն հանդիսանում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման փոխարինող և գործելու են սահմանափակ ժամանակաշրջանում:
Ակնկալվում է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվելու է մինչև նոյեմբերի 1-ը, որով և կավարտվի առևտրային արտոնությունների ժամկետը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան չէր բացառել, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կարող է ստորագրվել մարտի 17-ին կամ 21-ին: