
ԵԱՀԿ-ը հրաժարվել է իր դիտորդներին ուղարկել ղրիմյան հանրաքվեին

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությասն փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ը մերժել է Ղրիմի իշխանությունների նախաձեռնությունը, որոնք կազմակերպությանն առաջարկել են սեփական դիտորդներին ուղարկել մարտի 16-ին ինքնավարությունում կայանալիք առաջիկա հանրաքվեին:
ԵԱՀԿ-ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ իրենք չեն դիտարկում Ղրիմից ստացված այդ հրավերը՝ ընդգծելով, որ նման հրավեր ԵԱՀԿ-ին կարող է ուղարկել միայն ուկրաինական պետությունը, մինչդեռ Ղրիմը չունի նման լիազորություններ: Նշվում է, որ Ղրիմի իշխանությունները ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիային այդ հրավերն ուղարկել էին մարտի 10-ին: